Մի հաղթահարման պատմություն. ԷՄՄԱ ԱԲՈՎՅԱՆ

44-օրյա պատերազմը մի ակնթարթում փոխեց է Էմմա Աբովյանի աշխարհը։ Ամուսնու կորուստը դարձավ նրա կյանքի ամենածանր փորձությունը։

«Մինչև 2020 թվականը ես երջանիկ մարդ էի։ Պատերազմից հետո փոխվեցի։ Դարձա ավելի փակ, սառնասիրտ ու անտարբեր աշխարհի հանդեպ», — ասում է Էմման։

Ամուսնու մարմինը, Էմման գտել է միայն մահից ինը ամիս անց։ Այդ ամբողջ ընթացքում ցավը, սպասումն ու անորոշությունը դարձել էին նրա առօրյան։ Բայց հենց այդ ցավի մեջ Էմման, դստեր շնորհիվ ու նրա համար,  գտավ նաև ապրելու ուժ։ 

Այդ ճանապարհին Էմման սոցիալական ցանցերից իմացավ Հիմնադրամի ծրագրերի մասին և որոշեց միանալ։ Այստեղ՝ փոխաջակցության, վստահության ու ջերմության մթնոլորտում, նա սկսեց աստիճանաբար վերականգնվել։

Էմման նշում է, որ խմբային հանդիպումների ընթացքում կարողացավ նորից հավաքել իր ուժերը, կենտրոնանալ կյանքի լուսավոր պահերի, սեփական ուժեղ կողմերի և ապագայի հնարավորությունների վրա։

Այս ճանապարհը նրան օգնեց վերականգնել ներքին խաղաղությունը, հավատալ սեփական ուժերին ու նորից նայել դեպի ապագա։

«Երբ մնում ես միայն ցավի մեջ, ավելի ես ծանրանում։ Այստեղ հասկացա, թե որքան կարևոր է իրար աջակցելը, սիրելը և միասին առաջ շարժվելը»։

Այսօր Էմման վստահ է՝ նույնիսկ ամենամեծ ցավից հետո հնարավոր է նորից գտնել ուժ ապրելու, վերականգնվելու և ապագան նոր հույսով կառուցելու համար։

Սկսի՛ր քո ճանապարհն այսօր

Այստեղ կարող ես բացահայտել քո ուժեղ կողմերը եւ կառուցել ապագան՝ քո արմատների ուժով

Կարճ եւ անվճար ուղղորդում՝ բացահայտելու աճի քո սեփական ճանապարհը

Անվտանգ

Անվճար

10 րոպե

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.