Մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել կայքում տեղադրված ինքնագնահատման թեստը եւ թողնել ձեր կոնտակտները։
Կախված կարիքից՝ ձեզ կառաջարկվի ձևաչափը, ժամկետները և մասնակցության հաջորդ քայլերը։
Հիմնադրամի ծրագրերը անվճար են։ Մասնակցության պայմանների և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հրապարակվում է նախապես։
Ծրագրերին կարող են մասնակցել այն մարդիկ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով կրել են պատերազմի հոգեբանական հետևանքները կամ կյանքի այլ դժվար հանգամանքների ազդեցությունը և ցանկանում են վերականգնել ներքին հավասարակշռությունը, զարգացնել անձնական և սոցիալական ռեսուրսները, ստանալ համայնքային աջակցություն ու վերականգնել հավատը ապագայի հանդեպ։
Ծրագրերը նախատեսված են տարբեր տարիքի և տարբեր փորձառություն ունեցող մարդկանց համար։
Հիմնադրամի աշխատանքը կառուցված է խմբային և համայնքային աջակցության ձևաչափի վրա, քանի որ մեր մոտեցման կարևոր բաղադրիչներից մեկը մարդկանց միջև կապի եւ պատկանելության վերականգնումն է։
Հիմնադրամի ծրագրերը չափահասների համար են։ Բայց համագործակցելով գործընկեր կառույցների հետ, մենք երեխաների ու դեռահասների համար իրականցնում ենք ծրագրեր, որոնց մասին կարող եք տեղեկանալ մեր կայքում ու սոցէջերում։