Մեր մասին

«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» ստեղծվել է 2022 թվականին ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի կողմից՝ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հետ համագործակցությամբ։
 
Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը գործում է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի աջակցությամբ։
 

ՆՈՒԲԱՐ ԱՖԵՅԱՆ

հիմնադիր

“Revival is not something that happens to a people after mass adversity — it is something they choose. Armenians have made that choice across centuries, and in doing so have shown that the future is not waited for but a destination to be chosen. Our work is to make that leap teachable.”

Մեր ազդեցությունը թվերով

Սրանք որոշ թվային արդյունքներ են, որոնք լավագույնս ցույց են տալիս այն դրական փոփոխության մասշտաբն ու ծավալը, որը մեր աշխատանքը բերում է մարդկանց կյանքում։

15000+

ինգնագնահատում անցած մարդ

5000+

ծրագրի մասնակից

100+

մասնագիտական վերապատրաստում

90% +

ապագայամետ մտածողության փոփոխություն

Հոգաբարձուների խորհուրդ

Մեր կառավարման համակարգը ապահովում է ռազմավարական ուղղորդում, էթիկական վերահսկողություն և մասնագիտական ամբողջականություն բոլոր ծրագրերի շրջանակում։

Խորհրդի անդամ

Խորհրդի նախագահ

Հոգևոր-հոգեբանական ծրագրերի ղեկավար

Մեթոդաբանության մշակման ղեկավար

Հանրային կապերի ղեկավար

Հետազոտությունների և զարգացման ծրագրերի ղեկավար

Գրասենյակի ղեկավար

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Խթանել մարդկանց հոգեւոր-հոգեբանական աճը՝ օգնելով վերամիավորել անցյալն ու ներկան ինքնության, արժեքների ու կոլեկտիվ հիշողության միջոցով, որպեսզի ապագան դառնա գիտակցված ու վստահ քայլերի արդյունք։

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Դարձնել հայ ժողովրդի պատմական փորձառությունից ծնված «հոգեւորհոգեբանական մոտեցումը» մշակութայնորեն հարմարեցվող եւ կիրառելի այլ հետճգնաժամային իրավիճակներում՝ օգնելով մարդկանց ու համայնքներին հավատո քայլ անել դեպի այն ապագան, որին կարող են հավատալ։

Ինչի՞ մասին է հոգևոր-հոգեբանական մոտեցումը

Հոգևոր-հոգեբանական մոտեցումը օգնում է մարդուն նորից կապել անցյալն ու ներկան՝ ինքնության, հիշողության եւ նոր իմաստների միջոցով, ավելի ամբողջական տեսնել սեփական կյանքի ճանապարհը եւ ընտրել իր կյանքի հաջորդ քայլը։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.