Մի հաղթահարման պատմություն. Հովսեփ Մեսրոպյան 

Հովսեփ Մեսրոպյանը գյումրեցի երիտասարդ է, ով մասնակցել է պատերազմին և վերադարձել՝ իր հետ բերելով ծանր փորձառություններ ու փոխված աշխարհընկալում։

Պատերազմից հետո նրա ներսում շատ բան էր փոխվել․ կյանքը այլևս նույն կերպ չէր ընկալվում, իսկ հասարակության մեջ տիրող ծանր հոգեբանական վիճակը նույնպես իր ազդեցությունն էր թողնում։

Այս փուլում Հովսեփը սկսեց փնտրել ճանապարհներ, որոնք կօգնեին իրեն վերականգնվել։ Այդպես նա իմացավ Հիմնադրամի մասին և որոշեց մասնակցել ծրագրերին։

«Այնտեղ հասկացա, որ խնդիրներին պետք է այլ կերպ նայել։ Ոչ թե կանգ առնել, այլ շարունակել շարժվել ու փորձել հասկանալ՝ ինչ կարելի է անել առաջ գնալու համար», — ասում է նա։

Հիմնադրամի հանդիպումները նրա համար դարձան նոր ընկալումների ու ներքին աշխատանքի հնարավորություն։ Նա սկսեց ավելի խորությամբ հասկանալ մարդկանց փորձառությունները, լսել, կիսվել և նաև սովորել՝ ինչպես հաղթահարել սեփական դժվարությունները։

Այս գործընթացը նրան օգնեց ոչ միայն վերականգնվել, այլ նաև վերաիմաստավորել իր դերը կյանքում։

Այսօր Հովսեփը շարունակում է իր ճանապարհը՝ հավատալով, որ նույնիսկ ամենածանր փորձառություններից հետո մարդը կարող է ոչ միայն վերադառնալ կյանքին, այլ նաև դառնալ աջակցություն ուրիշների համար։

Սկսի՛ր քո ճանապարհն այսօր

Այստեղ կարող ես բացահայտել քո ուժեղ կողմերը եւ կառուցել ապագան՝ քո արմատների ուժով

Կարճ եւ անվճար ուղղորդում՝ բացահայտելու աճի քո սեփական ճանապարհը

Անվտանգ

Անվճար

10 րոպե

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.