Մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել կայքում տեղադրված ինքնագնահատման թեստը եւ թողնել ձեր կոնտակտները։
Կախված կարիքից՝ ձեզ կառաջարկվի ձևաչափը, ժամկետները և մասնակցության հաջորդ քայլերը։
Ձեր ծրագրերը ի՞նչ արժեն
Հիմնադրամի ծրագրերը անվճար են։ Մասնակցության պայմանների և ընթացիկ ծրագրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հրապարակվում է նախապես։
Ո՞վ կարող է մասնակցել
Ծրագրերին կարող են մասնակցել բոլոր այն մարդիկ, ովքեր կրել են պատերազմի հոգեբանական հետեւանքները եւ ցանկանում են վերականգնել ներքին հավասարակշռությունը, զարգացնել անձնական և սոցիալական ռեսուրսները, ստանալ համայնքային աջակցություն ու վերականգնել հավատը ապագայի հանդեպ։
Ծրագրերը նախատեսված են տարբեր տարիքի և տարբեր փորձառություն ունեցող մարդկանց համար։
Ունե՞ք անհատական աջակցություն
Հիմնադրամի աշխատանքը կառուցված է խմբային և համայնքային աջակցության ձևաչափի վրա, քանի որ մեր մոտեցման կարևոր բաղադրիչներից մեկը մարդկանց միջև կապի եւ պատկանելության վերականգնումն է։
Երեխաները կարո՞ղ են մասնակցել
Հիմնադրամի ծրագրերը չափահասների համար են։ Բայց համագործակցելով գործընկեր կառույցների հետ, մենք երեխաների ու դեռահասների համար իրականցնում ենք ծրագրեր, որոնց մասին կարող եք տեղեկանալ մեր կայքում ու սոցէջերում։
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.