Արտաշես Կազախեցյան

Խորհրդի անդամ

Արտաշես Կազախեցյանը «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ համահիմնադիրն է և տնօրենը: Ավարտել է ՀՀ Պետական պոլիտեխնիկական ինստիտուտը, այնուհետև շարունակել է կրթությունը Հարվարդի և Քեմբրիջի համալսարաններում:

Կառավարման ոլորտում իր երկարամյա փորձառությունը ներառում է աշխատանք այնպիսի միջազգային ընկերություններում, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, ԱՄՆ ՄԶԳ-ն: Եղել է Եվրասիա հիմնադրամի գործադիր տնօրեն, «Հայաստան 2020» ծրագրի գլխավոր տնօրեն, «Փրոջեքթ մենջմենթ յունիթ» ՓԲԸ տնօրեն:


Ղեկավարել է բարձր ռիսկայնության բացառիկ նշանակության օբյեկտների շինարարության և որակի տեխնիկական հսկողության աշխատանքները: Դրանք են «Տաթևեր» ամենաերկար ճոպանուղին, ՀՀ-ում և տարածաշրջանում առաջին «Կանաչ» շինության հավաստագիր ունեցող «ԿԱՄԱՐ» ԳԿ-ն: Արտաշես Կազախեցյանը հանդիսանում է բրիտանական շրջանավարտների խորհրդի անդամ, Հարվարդի շրջանավարտների խորհրդի անդամ, ՀՀ Շինարարների միության խորհրդի անդամ: 2011թ-ից մինև այժմ Արտաշես Կազախեցյանը ՀՀ-ում Խորվաթիայի Հանրապետության պատվոր հյուպատոսն է:

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.