Մի հաղթահարման պատմություն. Սոնա Գևորգյան 

Սոնա Գևորգյանը ուսուցչուհի է, ով մինչև պատերազմը որոշում էր կայացրել տեղափոխվել Արցախ՝ այնտեղ ապրելու, աշխատելու և իր մասնագիտական գործունեությունը շարունակելու համար։

Այդ շրջանը նրա համար նոր կյանքի ու երազանքների փուլ էր, որը սակայն ընդհատվեց պատերազմի պատճառով։ Պատերազմից հետո Սոնան հայտնվեց անորոշության, կորուստների և մեծ դժվարությունների մեջ՝ ստիպված լինելով թողնել այն կյանքը, որը փորձում էր կառուցել։

Այս ծանր փորձության ընթացքում նա որոշեց մասնակցել Հիմնադրամի խմբային հանդիպումներին։

«Դա պարզապես հանդիպումներ չէին, դա նման էր մեծ ու անկեղծ զրույցի, որի կարիքը այսօր շատ մարդիկ ունեն։ Իրար լսելու, պատմելու, հասկանալու ու նորից ուժ գտնելու հնարավորություն էր», — ասում է Սոնան։

Խմբային աշխատանքը նրա համար դարձավ վերականգնման կարևոր փուլ։ Այնտեղ նա սկսեց զգալ, որ միայնակ չէ իր ապրումների մեջ, և որ կան մարդիկ, ովքեր հասկանում են իր ցավը և պատրաստ են աջակցել։

Այս փորձառությունը օգնեց Սոնային հավատալ, որ կյանքը չի ավարտվել, և որ նույնիսկ ամենածանր փուլերից հետո հնարավոր է նորից կառուցել, ստեղծել ու առաջ շարժվել։

Սկսի՛ր քո ճանապարհն այսօր

Այստեղ կարող ես բացահայտել քո ուժեղ կողմերը եւ կառուցել ապագան՝ քո արմատների ուժով

Կարճ եւ անվճար ուղղորդում՝ բացահայտելու աճի քո սեփական ճանապարհը

Անվտանգ

Անվճար

10 րոպե

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.