«Ամոքվել»-ը ստեղծված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են կանգ առնել, հասկանալ իրենց ներքին վիճակը և վերականգնել հուզական հավասարակշռությունը։
Վեց շաբաթվա ընթացքում մասնակիցները քայլ առ քայլ աշխատում են զգացումների, մտքերի և անձնական փորձառությունների հետ՝ ձևավորելով ավելի հանգիստ, գիտակցված և կայուն ներքին միջավայր։
Ծրագիրն օգնում է ոչ միայն հասկանալ դժվարությունները, այլ նաև տեսնել դրանց ներսում թաքնված ռեսուրսներն ու զարգացման հնարավորությունները։
«Ամոքվել» ծրագիրը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր՝
Այստեղ կարող ես բացահայտել քո ուժեղ կողմերը եւ կառուցել ապագան՝ քո արմատների ուժով
Մասնակիցները ներգրավվում են ինքնաճանաչման և ինքնարտացոլման պրակտիկաներում, որոնք օգնում են հասկանալ ներքին վիճակը, կարգավորել հույզերը և վերականգնել ներքին հավասարակշռությունը։
Կանոնավոր փոքր խմբային հանդիպումները հնարավորություն են տալիս անվտանգ միջավայրում կիսվել փորձառություններով, քննարկել ներքին գործընթացները և ստանալ մասնագիտական աջակցություն։
Թեմատիկ աշխատանքները խորացնում են ինքնաճանաչումը, հուզական դիմակայունությունը և փորձառությունների գիտակցված վերաիմաստավորումը։
Ծրագիրը հիմնված է հոգեբանական և փորձառական մոտեցումների համադրության վրա՝ միավորելով գիտակցված ինքնարտացոլումը, խմբային աջակցությունը և գործնական մեթոդները։
Հետազոտական արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցների 91.7%-ը արձանագրել է միջին կամ բարձր դրական փոփոխություն՝
Մասնակիցների շրջանում դիտարկվել է նաև՝
Յուրաքանչյուր խումբ բաղկացած է 12–15 մասնակիցներից, հանդիպումները անցկացվում են փորձառու խմբավարների աջակցությամբ՝ աջակցող և անվտանգ միջավայրում։