ԱՄՈՔՎԵԼ

«Ամոքվել»-ը ստեղծված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են կանգ առնել, հասկանալ իրենց ներքին վիճակը և վերականգնել հուզական հավասարակշռությունը։

Վերականգնի՛ր ներքին խաղաղությունն ու հստակությունը

Վեց շաբաթվա ընթացքում մասնակիցները քայլ առ քայլ աշխատում են զգացումների, մտքերի և անձնական փորձառությունների հետ՝ ձևավորելով ավելի հանգիստ, գիտակցված և կայուն ներքին միջավայր։

Ծրագիրն օգնում է ոչ միայն հասկանալ դժվարությունները, այլ նաև տեսնել դրանց ներսում թաքնված ռեսուրսներն ու զարգացման հնարավորությունները։

«Ամոքվել» ծրագիրը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր՝

Սկսի՛ր քո ճանապարհն այսօր

Այստեղ կարող ես բացահայտել քո ուժեղ կողմերը եւ կառուցել ապագան՝ քո արմատների ուժով

Կարճ եւ անվճար ուղղորդում՝ բացահայտելու աճի քո սեփական ճանապարհը

Անվտանգ

Անվճար

10 րոպե

Ում համար է

Մասնակիցները ներգրավվում են ինքնաճանաչման և ինքնարտացոլման պրակտիկաներում, որոնք օգնում են հասկանալ ներքին վիճակը, կարգավորել հույզերը և վերականգնել ներքին հավասարակշռությունը։

Շաբաթական հանդիպումներ

Կանոնավոր փոքր խմբային հանդիպումները հնարավորություն են տալիս անվտանգ միջավայրում կիսվել փորձառություններով, քննարկել ներքին գործընթացները և ստանալ մասնագիտական աջակցություն։

Ինտերակտիվ աշխատարաններ

Թեմատիկ աշխատանքները խորացնում են ինքնաճանաչումը, հուզական դիմակայունությունը և փորձառությունների գիտակցված վերաիմաստավորումը։

Կառուցվածքային մեթոդաբանություն

Ծրագիրը հիմնված է հոգեբանական և փորձառական մոտեցումների համադրության վրա՝ միավորելով գիտակցված ինքնարտացոլումը, խմբային աջակցությունը և գործնական մեթոդները։

Ադրյունքներ

Հետազոտական արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցների 91.7%-ը արձանագրել է միջին կամ բարձր դրական փոփոխություն՝

Մասնակիցների շրջանում դիտարկվել է նաև՝

Յուրաքանչյուր խումբ բաղկացած է 12–15 մասնակիցներից, հանդիպումները անցկացվում են  փորձառու խմբավարների աջակցությամբ՝ աջակցող և անվտանգ միջավայրում։

Տևողություն և ֆորմատ

Հանդուպումներ՝

6 հանդիպում

Յուրաքանչյուրը՝

երկու ժամ

Հաճախականություն

Շաբաթը մեկ անգամ

Ֆորմատ

Առկա/ հիբրիդ

Խմբի չափս

12-15 մասնակից

Անցկացման վայր

Երևան

Ինչ են ասում մարդիկ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.