«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (ԱՆՀՀ) հիմնադրամի գործադիր տնօրեն.
Իրինա Սեյլանյանը Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին է մի 2026-ի օգոստոսին։
Իրինա Սեյլանյանը միջազգային բանկային ոլորտի ղեկավար է, 25 տարուց ավելի աշխատել է HSBC Group-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ Հայաստանում և արտասահմանում։
2020-ից 2025 թվականներին եղել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրենը: Դրանից առաջ՝ HSBC Մալթայի ֆինանսական շուկաներում գործառնությունների դեպարտամենտի և HSBC Bank Plc (Մեծ Բրիտանիա)-ի կարգավորող ռիսկերի ծրագրերի ղեկավարը։
Իրինա Սեյլանյանն ունի ֆինանսական բարդ ու խիստ կարգավորվող միջավայրերում համակարգային արդիականացման, կառավարման ամրապնդման, ռիսկերի վերահսկման և ռազմավարական վերափոխումների կյանքի կոչման հարուստ փորձ։
Իրինա Սեյլանյանը նաև Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի՝ ԶԻՆԱՊԱՀ-ի
հոգաբարձուների խորհրդի նախագահն է, Հայաստանի ազգային վճարային համակարգի (ArCa) և Հայաստանում Ամերիկայի առևտրային պալատի (AmCham) խորհրդի անդամ: