ԹՌԻՉՔ

 «ԹՌԻՉՔ»-ը Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի և ՀԲԸՄ-ի համագործակցության շրջանակում իրականացվող հոգևոր-հոգեբանական զարգացման ծրագիր է 12–14 տարեկան դեռահասների համար։

Ինքնաճանաչում, ուժ և ապագայի նկատմամբ հավատ

Ծրագրի անվանումը բխում է Հիմնադրամի հոգևոր-հոգեբանական մոտեցման առանցքային գաղափարից՝ հավատո թռիչքից։ Այն օգնում է դեռահասներին, հատկապես պատերազմի և դրա հետևանքները կրող մասնակիցներին, ավելի լավ ճանաչել իրենց, բացահայտել սեփական ուժեղ կողմերը, ամրապնդել պատկանելության զգացումը և ավելի վստահ նայել ապագային, որը ներկայի դժվարությունների պատճառով կարող էր թվալ խաթարված կամ անհասանելի։

2024-ի վերջից սկսած՝ ծրագիրն իրականացվել է ՀԲԸՄ-ի ամառային ճամբարներում՝ ներգրավելով ավելի քան 1100 դեռահասի Հայաստանի տարբեր համայնքներից, այդ թվում՝ Արցախից տեղահանված ընտանիքների երեխաների։

Ինչու՞ «ԹՌԻՉՔ»

Յուրաքանչյուր դեռահաս իր մեջ կրում է պատմություն, փորձառություն, ուժ, երազանքներ և ապագա կառուցելու ներուժ։

Սակայն պատերազմի, տեղահանության, կորստի, անորոշության կամ երկարատև լարվածության հետևանքով ապագան երբեմն կարող է թվալ մշուշոտ։ Դեռահասը կարող է շարունակել սովորել, շփվել, մասնակցել առօրյային, բայց ներսում կորցնել վստահությունը, որ իր ընտրությունները կարևոր են, իսկ ապագան՝ հնարավոր։

«ԹՌԻՉՔ»-ը հենց այդ վստահության վերականգնման մասին է։

Ծրագիրը ստեղծում է անվտանգ, ջերմ և աջակցող միջավայր, որտեղ դեռահասները կարողանում են՝

Ինչի՞ վրա է հիմնված ծրագիրը

«ԹՌԻՉՔ»-ը մշակվել է հայաստանյան և միջազգային առաջատար մասնագետների ներգրավմամբ՝ հիմնվելով Հիմնադրամի հոգևոր-հոգեբանական մոտեցման և մեծահասակների համար իրականացվող «Վերականգնման հայկական ճանապարհ» ծրագրի փորձի վրա։

Մեծահասակների հետ իրականացված ծրագրերի ազդեցության գնահատումը ցույց է տվել, որ Հիմնադրամի մոտեցումը կարող է կարևոր արժեք ստեղծել մասնակիցների համար՝ նպաստելով ներքին հստակության, պատկանելության զգացման, անձնային գործունակության և ապագայի նկատմամբ վստահության ամրապնդմանը։

Այդ փորձի հիման վրա «ԹՌԻՉՔ»-ը մշակվել է որպես դեռահասների համար հարմարեցված հոգևոր-հոգեբանական զարգացման ծրագիր։ Այն ներկայում գտնվում է հետազոտական և ազդեցության գնահատման փուլում։ Ստացված տվյալները Հիմնադրամին հնարավորություն կտան կատարելագործել ծրագիրը և հետագայում այն ներկայացնել որպես համագործակցության հիմք՝ համապատասխան կազմակերպությունների, կրթական հաստատությունների և պետական կառույցների հետ։

Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը

«ԹՌԻՉՔ»-ը ինտերակտիվ ծրագիր է, որի ընթացքում դեռահասները մասնակցում են ստեղծագործական, խմբային և ինքնաճանաչողական աշխատանքների։

«ԹՌԻՉՔ»-ը 5-օրյա ծրագիր է՝ օրական մեկուկես ժամ տևողությամբ։

Յուրաքանչյուր հանդիպում ունի իր թեման և նպատակը։ Մասնակիցները խոսում են հաղթահարման իրենց փորձի մասին, բացահայտում են իրենց ուժեղ կողմերը, անդրադառնում են ընտանիքից և արմատներից եկող արժեքներին, ուսումնասիրում են իրենց ինքնությունը, աջակցության շրջանակը, երազանքներն ու ապագայի նպատակները։

Այստեղ դեռահասներին չեն ասում՝ ինչ զգալ կամ ինչպես մտածել։ Նրանց օգնում են լսել իրենց, լսել մյուսներին և տեսնել, որ իրենց պատմությունը միայն դժվարության մասին չէ։ Այն կարող է դառնալ նաև ուժի, ընտրության և ապագայի պատմություն։

Ծրագրի ազդեցությունը

Արդյունքները ցույց են տվել, որ ծրագրին մասնակցած երեխաների մոտ արձանագրվել է.

Թռիչք դեպի ապագա

Հիմնված է հայկական մշակութային և պատմական փորձառության վրա։

Կիրառում է հոգևոր-հոգեբանական նորարար մեթոդաբանություն։

Օգնում է երեխաներին կենտրոնանալ ոչ թե դժվարությունների, այլ սեփական ուժերի վրա։

Զարգացնում է հույսը, պատկանելության զգացումը և ապագայի նկատմամբ վստահությունը։

Իրականացվում է վերապատրաստված մասնագետների կողմից՝ երեխաների անվտանգության և բարեկեցության միջազգային չափանիշներին համապատասխան։

Ինչո՞վ է «ԹՌԻՉՔ»-ը տարբերվում

«ԹՌԻՉՔ»-ը պարզապես ճամբարային ծրագիր չէ։

Այն հնարավորություն է երեխաների համար վերագտնելու իրենց ուժը, հավատալու սեփական հնարավորություններին և ավելի վստահ կառուցելու իրենց վաղվա օրը։

Ինչ են ասում մարդիկ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.