Մի հաղթահարման պատմություն. Գայանե Անդրեասյան 

Գայանե Անդրեասյանը տարիներ շարունակ դասավանդել է Հայաստանի տարբեր համայնքներում՝ իր գիտելիքն ու փորձը փոխանցելով երեխաներին ու երիտասարդներին։

Սակայն պատերազմից հետո նրա կյանքի ու մտածելակերպի մեջ շատ բան փոխվեց։

«Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, փոխեց իմ վերաբերմունքը կյանքի հանդեպ։ Հասկացա, որ այլևս չեմ կարողանում պլանավորել։ Թվում էր՝ ապագայի մասին մտածելն անգամ անիմաստ է դարձել», — ասում է Գայանեն։

Պատերազմից հետո նա ծանր հոգեբանական, ֆիզիկական ու բարոյական ցավ է ապրել։ Կամավորական աշխատանքների ընթացքում նա անմիջապես տեսել է, թե ինչ դժվարությունների ու կորուստների միջով են անցնում մարդիկ, և այդ ազդել է  իր ներաշխարհի վրա։

Ժամանակի ընթացքում Գայանեն հասկացավ, որ ինքն էլ աջակցության կարիք ունի։ Այդպես որոշեց մասնակցել Հիմնադրամի խմբային աջակցության հանդիպումներին։

«Հանդիպումներին գնալը դարձավ հետաքրքիր ու կարևոր փորձառություն։ Այնտեղ սկսեցի բացահայտել իմ ուժեղ կողմերը, հասկանալ, որ դժվարությունները կյանքի մի մասն են, և հնարավոր է դրանք հաղթահարել»։

Գայանեն նշում է, որ ծրագրերը օգնեցին նոր հայացքով նայել կյանքին, ավելի գիտակցված վերաբերվել սեփական ներքին վիճակին և սկսել փոփոխություններ անել։

«Թուլանալով ու տկարանալով որևէ հարց հնարավոր չէ լուծել։ Պետք է փոխել մտածելակերպը, կյանքի որակն ու վերաբերմունքը կյանքի հանդեպ»։

Սկսի՛ր քո ճանապարհն այսօր

Այստեղ կարող ես բացահայտել քո ուժեղ կողմերը եւ կառուցել ապագան՝ քո արմատների ուժով

Կարճ եւ անվճար ուղղորդում՝ բացահայտելու աճի քո սեփական ճանապարհը

Անվտանգ

Անվճար

10 րոպե

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.