Մի հաղթահարման պատմություն. Հասմիկ Բարսեղյան 

Արցախի կորուստը բեկումնային դարձավ նաեւ  Հասմիկ Բարսեղյանի  համար։

Ընտանիքի հետ տեղափոխվելով Հայաստան՝ նա հայտնվեցին չափազանց դժվար պայմաններում։ Կյանքը կարծես մի ակնթարթում գլխիվայր շուռ էր եկել։ Ապագայի հանդեպ հավատն ու հույսը մարել էին, իսկ գունավոր ու պայծառ երազանքները՝ անհետացել։

«Այնքան էի հետ նայում, որ առաջ նայելու նույնիսկ փորձ չէի անում», — ասում է Հասմիկը։

Այդ ծանր փուլում նա սկսեց մասնակցել Հիմնադրամի հանդիպումներին, որոնք աստիճանաբար փոխեցին նրա պատկերացումները կյանքի ու ապագայի հանդեպ։

«Հասկացա, որ կողքիս ունեմ աջակցող մարդիկ, որոնք պատրաստ են օգնել առաջ գնալ։ Հասկացա նաև, որ ներսումս կան ռեսուրսներ, որոնք կարող են ինձ ուժ տալ ու օգնել ոտքի կանգնել»։

Փոխաջակցության, վստահության և միասին վերականգնվելու մթնոլորտում Հասմիկը սկսեց նորից հավատալ սեփական ուժերին։ Ծրագիրը նրան օգնեց հաղթահարել ներքին վախերը և նոր քայլեր անել կյանքի ճանապարհին։

«Ծրագրի շնորհիվ կարողացա առաջ նայել։ Աշխատանք գտա։ Առաջ վախենում էի քայլ անել, իսկ հիմա հաղթահարել եմ այդ վախը»։

Սկսի՛ր քո ճանապարհն այսօր

Այստեղ կարող ես բացահայտել քո ուժեղ կողմերը եւ կառուցել ապագան՝ քո արմատների ուժով

Կարճ եւ անվճար ուղղորդում՝ բացահայտելու աճի քո սեփական ճանապարհը

Անվտանգ

Անվճար

10 րոպե

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.