Լարիսա Գրիգորյանը Արցախից է։ Նա աշխատում էր ծննդատանը՝ զբաղվելով մի գործով, որն իր համար ոչ միայն մասնագիտություն էր, այլ նաև կյանքի կոչում։
Պատերազմը մի օրում փոխեց ամեն ինչ։ Տարհանման օրը Լարիսայի կյանքը բաժանվեց առաջ ու հետո մասերի։
Նրա կյանքում սկսվեց ծանր փուլ․ ցավ, սառնություն, անտարբերություն և ուժի պակաս, որը դժվար էր հաղթահարել միայնակ։
Օգնություն փնտրելով՝ նա որոշեց մասնակցել Հիմնադրամի հանդիպումներին։
«Մարդկանց պատմությունները լսելով հասկացա, որ ես միայնակ չեմ։ Մենք բոլորս տարբեր կորուստների միջով ենք անցել, բայց նույն ցավը կարող է նաև կապել մարդկանց», — ասում է նա։
Այդ հանդիպումները դարձան շրջադարձային կետ։ Դրանք օգնեցին նրան վերաիմաստավորել իր ապրումները, նայել խնդիրներին այլ տեսանկյունից և սկսել վերականգնման գործընթաց։