Մի հաղթահարման պատմություն. ՄԱՐԳԱՐԻՏԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մարգարիտա Գրիգորյանը Արցախից է։ Պատերազմը բեկումնային դարձավ նրա ընտանիքի համար։ Ամուսինը պատերազմի ընթացքում ստացավ ողնուղեղի ծանր վիրավորում, մի ակնթարթում փշրվեցին ընտանիքի երազանքներն ու պլանները։ Նոր կյանքը պետք էր շարունակել նոր բնակավայրում ու նոր պայմաններում։

Երեք անչափահաս երեխաների հետ նրանք անցան ծանր ու փորձություններով լի շրջան։

Այդ ընթացքում Մարգարիտայի կյանքում կարևոր  ու շրջադարձային դարձավ Հիմնադրամի ծրագրերին մասնակցությունը։ Սկզբում նա պարզապես որոշել էր փորձել մասնակցել, խոսել, թեթեւանալ, բայց խմբային հանդիպումները դարձան այն վայրը, որտեղ նա նորից սկսեց ուժ գտնել։

«Գնում էի հանդիպումների՝ խոցված ու փշրված վիճակում, բայց հենց այնտեղ հասկացա, որ մենակ չեմ։ Կան մարդիկ, որոնք նույն ցավն են ապրել, նույն դժվարությունների միջով են անցել։ Այդ հանդիպումները ինձ օգնեցին ուժեղանալ, ոտքի կանգնել ու նորից առաջ նայել», — ասում է Մարգարիտան։

Փոխաջակցության ու վստահության մթնոլորտում նա սկսեց վերականգնել իր ներքին ուժը և աստիճանաբար հավատալ, որ կյանքը կարող է շարունակվել նաև ծանր փորձություններից  հետո։

Այսօր Մարգարիտան արդեն սկսել է սեփական բիզնեսը. Զբաղվում է  թեյերի արտադրությամբ։ Նա վստահ է՝ նույնիսկ փոքր քայլերով հնարավոր է փոխել ոչ միայն սեփական կյանքը, այլ նաև քեզ շրջապատող աշխարհը։

«Ապագան չես կարող կանխատեսել, բայց կարող ես աշխատել, որ այդ ապագան դառնա իրականություն»։

Մարգարիտայի պատմությունը հիշեցում է, որ նույնիսկ ամենամեծ դժվարություններից  հետո մարդը կարող է նորից ուժ գտնել, ստեղծել, հավատալ ու շարունակել իր ճանապարհը։

Սկսի՛ր քո ճանապարհն այսօր

Այստեղ կարող ես բացահայտել քո ուժեղ կողմերը եւ կառուցել ապագան՝ քո արմատների ուժով

Կարճ եւ անվճար ուղղորդում՝ բացահայտելու աճի քո սեփական ճանապարհը

Անվտանգ

Անվճար

10 րոպե

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.