Մի հաղթահարման պատմություն. Մարինե Գաբրիելյան 

2020 թվականինի  կարծես կանգ առավ Մարինե Գաբրիելյանի կյանքը։

Եղբոր կորուստը դարձավ  նրա համար ամենածանր հարվածը։

Մարինեն Արցախի Ասկերան քաղաքից է։ Առաջին պատերազմում կորցրել էր ծնողներին, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվեց միակ եղբայրը, ում ինքն էր մեծացրել։

«Չգիտեի ինչ անել։ Չէի ուզում ոչ մեկին տեսնել, խոսել կամ լսել։ Նույնիսկ հիմա այդ օրերը հիշելը դժվար է», — ասում է Մարինեն։

Ծանր ապրումներից հետո, ընկերուհու օգնությամբ, նա սկսեց աշխատել։ Փորձում էր զբաղեցնել իրեն, հեռանալ ծանր մտքերից, բայց ներսում հասկանում էր՝ ցավը հաղթահարված չէ։

«Կային մարդիկ կողքիս, բայց ոչ բոլորը կարող էին իսկապես հասկանալ, թե ինչի միջով եմ անցնում»։

Հենց այդ ընթացքում Մարինեն տեղեկացավ Հիմնադրամի ծրագրերի մասին և որոշեց մասնակցել հանդիպումներին։ Խմբային հանդիպումները նրա համար դարձան այն վայրը, որտեղ առաջին անգամ զգաց, որ մենակ չէ իր ցավի մեջ։

«Բոլորը հասկանում էին իրար։ Բոլորը անցել էին այդ ճանապարհով։ Նրանց հետ ավելի հեշտ էր վերականգնվել»։

Փոխաջակցության, վստահության ու անկեղծ զրույցների միջոցով Մարինեն կարողացավ նորից ուժ հավաքել, սկսել ավելի խաղաղ նայել կյանքին ու վերագտնել առաջ շարժվելու ցանկությունը։

Այսօր նա վստահ է՝ նույնիսկ ամենածանր կորուստներից հետո մարդը կարող է վերականգնվել, եթե ներսում ունենա այդ ցանկությունը և կողքին՝ աջակցող մարդիկ։

«Ամեն բացասական պատմության հետևում կարող է լինել նաև դրական շարունակություն։ Մարդը պետք է ցանկանա վերականգնվել, որպեսզի կարողանա առաջ գնալ»։

Սկսի՛ր քո ճանապարհն այսօր

Այստեղ կարող ես բացահայտել քո ուժեղ կողմերը եւ կառուցել ապագան՝ քո արմատների ուժով

Կարճ եւ անվճար ուղղորդում՝ բացահայտելու աճի քո սեփական ճանապարհը

Անվտանգ

Անվճար

10 րոպե

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.