Վերականգնման ճանապարհից դեպի համայնքային ազդեցություն. Մարիամ Միքայելյանի վերականգնման պատմությունը

Մարիամ Միքայելյանի համար Հիմնադրամի ծրագրերին մասնակցությունը դարձավ ներքին վերափոխման ու նոր հնարավորություններ բացահայտելու ճանապարհ։

Մարիամը նշում է, որ ծրագրերի ընթացքում սկսել է ավելի լավ ճանաչել ինքն իրեն, կենտրոնանալ սեփական ուժեղ կողմերի վրա և ամենակարևորը՝ չվախենալ երազանքներից։

«Հասկացա, որ կարևոր է մարդու առաջ նպատակ դնել, նայել այդ նպատակին ու քայլել դեպի այն, նույնիսկ եթե ճանապարհը դժվար է», — ասում է Մարիամը։

«Զորանալ» ծրագիրը նրան օգնեց նոր հայացքով նայել կյանքին, հասկանալ, որ դժվարությունները հանդիպում են բոլորի ճանապարհին, բայց դրանք կարող են դառնալ նաև աճի ու կատարելագործման հնարավորություն։

Հիմնադրամի աջակցությամբ Մարիամը կարողացավ իր գիտելիքներն ու հմտությունները փոխանցել նաև ուրիշներին՝ շոկոլադագործություն սովորեցնելով Ապարանի երեխաներին։ Նրա համար սա պարզապես դասընթաց չէր, այլ հնարավորություն՝ ստեղծելու ջերմ միջավայր, փոխանցելու հավատ ու ոգեշնչում։

Մարիամը վստահ է, որ վերականգնումը մեկ օրվա գործ չէ։ Կյանքում մարտահրավերները շարունակվում են, բայց կարևոր է չկորցնել առաջ շարժվելու ուժը։

«Մարդը չպետք է հետ գնա։ Պետք է շարունակի առաջ շարժվել։ Իսկ երբ կողքիդ կա համայնք ու աջակցող մարդիկ, այդ ճանապարհը շատ ավելի հեշտ է դառնում»։

Այսօր Մարիամը շարունակում է իր ճանապարհը՝ հավատալով, որ յուրաքանչյուր մարդ կարող է վերափոխել իր կյանքը, եթե գտնի ուժը քայլ անելու դեպի սեփական նպատակներն ու երազանքները։

Սկսի՛ր քո ճանապարհն այսօր

Այստեղ կարող ես բացահայտել քո ուժեղ կողմերը եւ կառուցել ապագան՝ քո արմատների ուժով

Կարճ եւ անվճար ուղղորդում՝ բացահայտելու աճի քո սեփական ճանապարհը

Անվտանգ

Անվճար

10 րոպե

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.